Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.03.2015 | 00:02

ՀՐԱԺԱՐՈՒՄ

Հրաժարվում ենք սատանայից և նրա բոլոր խաբեություններից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքներից, նրա չար կամքից, նրա չար հրեշտակներից, նրա չար ծառաներից, նրա չար կամարարներից և նրա ողջ չար զորությունից. հրաժարվելով հրաժարվում ենք։

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ